ՀՀԿ-ն խոսում է սահմանադրության պահպանման մասին այն դեպքում, երբ 20 տարի շարունակ իրենք են ոտնահարել են երկրի մայր օրենքը․ խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասկանալի է՝ ՀՀԿ-ականները չեն ցանկանում հրաժեշտ տալ իրենց պատգամավորական մանդատներին, քանի որ քաջ գիտակցում են` հաջորդ ԱԺ-ում չեն հայտնվի, ուստի փորձում են ամեն քայլափոխի դեմ արտահայտվել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են շրջանառության մեջ դնել թեզեր, որոնք առողջ տրամաբանության շրջանակներում քննադատության չեն դիմանում:

Մասնավորապես, ՀՀԿ-ականները փորձում են ե՛ւ հասարակության, ե՛ւ միջազգային հանրության մոտ տպավորություն թողնել, թե ԱԺ արտահերթ ընտրությունների վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասնել` շրջանցելով Սահմանադրությունը: Պատահական չէ, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ՀՀ ընթացիկ ներքաղաքական իրավիճակը եւ երկրում սահմանադրականության պահպանման խնդիրներըե: Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորներից Արմեն Աշոտյանն էլ «Ռադիո-Ֆրանս»-ին տված հարցազրույցում ասել է, թե արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է։

«Շատ կարեւոր է եվրոպական չափանիշներին համապատասխան բոլոր կողմերը ներառող երկխոսություն ունենալ… Ցանկացած քաղաքական գործընթաց, այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պետք է լինի օրենքին, Սահմանադրությանը եւ իշխանությունների բաժանման սկզբունքներին համապատասխան»,-ասել է նա:
Նկատենք, որ ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կայացրել է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ժողովուրդը: Երեւանի ավագանու ընտրություններն իրենց հերթին, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների 81 տոկոսի վստահության քվեն, հոկտեմբերի 2-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած դեպքերը վարչապետին տվեցին լիարժեք մանդատ արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Ինչ վերաբերում է «բոլոր կողմերը ներառողե քաղաքական երկոսությանը, ապա բոլորն են տեսել, թե նախկինում Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչպես էր երկխոսում, բոլոր են տեսել սահմանադրական փոփոխությունների ժամանակ հիմնականում մարդ-կուսակցությունների հետ պարտադրված հանդիպում-ֆոտոսեսիաների շարքը: Դրանից հետո որքան էլ Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ` սահմանադրական փոփոխությունների հարցում ունի քաղաքական դաշտի մեծամասնության աջակցությունը, հասարակությունը, միեւնույն է, «Ոչ» ասաց նրան, եւ հանրաքվեն անցկացվեց ամենազազրելի կեղծիքներով:

Մեկ փաստ էլ. ՀՀԿ-ն խոսում է սահմանադրության պահպանման մասին այն դեպքում, երբ 20 տարի շարունակ լինելով իշխանության ղեկին, իրենք միայն ոտնահարել են երկրի մայր օրենքը, եւ ոտնահարել ամեն քայլափոխի, ամենակոպիտ կերպով:




Լրահոս