![](https://armlur.am/wp-content/uploads/2018/10/31.thumb_.jpg)
El Espanol-ի փոխանցմամբ՝ Բարսելոնայի Սան Պաու քաղաքի հիվանդանոցում 85 տարեկանում մահացել է հանրահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն: Երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել սեպտեմբերի կեսերին: Մահվան պատճառը դեռևս չի պարզվել:
Թաղման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն 2014 թվականի հոկտեմբերին այցելել էր Արցախ: