Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը փոխեց խաղաքարտերը. պատգամավորները հայտնվել են աննախանձելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հայտնվել են աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարեց՝ եթե ժողովուրդը դեկտեմբերին է ցանկանում արտահերթ ընտրությունների անցկացում, ապա թող այդպես լինի:

Սակայն մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ընդդիմանում էին, թե այդ դեպքում հավասար պայմաններ չեն լինի, ու պնդում էին՝ արտահերթը լավ է անցկացնել հաջորդ տարվա մայիսին: Իսկ երեկ Ծառուկյանի հայտարարությունից հետո նրանք չգիտեին` ինչպես փոխեն խոսքը, որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեն, եւ փորձում էին ճամարտակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ խորհրդարանում ամենավատ վիճակում թերեւս այն պատգամավորներն էին, ովքեր անձամբ ներկա չեն եղել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Ավելին` երեկ տարբեր պատգամավորներ տարբեր վայրերում հավաքված քննարկումներ էին անցկացնում, անգամ իրենց մեջ ցուցակներ կազմում, թե արտահերթ ընտրություններից հետո ով որ համարն է լինելու, եւ այսպես շարունակ:




Լրահոս