Գյումրու ամենաղմկոտ բուհում՝ Շիրակի պետական համալսարանում կրկին ռեկտոր չի ընտրվել: Այսօր կայացած մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել երեք թեկնածու`Լիլիթ Ասոյանը, Արման Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ժովովուրդ օրաթերթը որոշ ժամանակ առաջ անդրադարձել է Թամարա Մելիքյանի հավակնություններին՝ կապված ՇՊՀ ռեկտորի աթոռի հետ: Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի փոխանցմամբ ձայների մեծամասնություն չի ապահովվել. «Հարցազրույցներ անցկացրինք, ինչից հետո եղավ փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում 1 թեկնածուի օգտին 13 ձայն չապահովվեց եւ բուհ-ը կշարունակի ղեկավարել ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը»,-ասաց Սոֆիա Հովսեփյանը:
Առաջիկայում նոր մրցույթ կհատարարվի:
Հեղինե Մանուկյան