Ինչու Արարատ Միրզոյանը չի կարող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում փոխարինել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շատ է շրջանառվում, թե ինչպես է ստացվում, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, այլ ոչ թե դա կանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Եվ որպես հիմնավորում նշվում է, թե երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իր պարտականությունները ոչ թե շարունակեց ինքը կատարել, այլ Կարեն Կարապետյանը։

Սահմանադրություն 158-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարականի դեպքում Կառավարությունը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը, սակայն Կառավարության անդամները (իսկ վարչապետը կառավարության անդամ է) շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը:

Սակայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կառավարությունը իր ապրիլի 23-ի 470-Ա որոշմամբ փաստեց արդեն նախկին վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը՝ «հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը», եւ, հետեւաբար, օրենքի հիման վրա այդ պարտականությունները դրվեցին Կարեն Կարապետյանի վրա։ Ի վերջո, այն ժամանակ քաղաքական իրավիճակները տարբեր էին, ու Սարգսյանը պարզապես հեռացավ համաժողովրդական ճնշման տակ:




Լրահոս