Բենզալցակայանի մոտակայքում վթար է եղել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոբուսը բախվել է կայանած «Kia» (վարորդը՝ Կ. Ս.) և «Peugeot» մակնիշերի (վարորդը՝ Լ. Պ., 1961 թ.) ավտոմեքենաներին:

Փրկարարները «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սրբ.Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս