
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան հիմնադրամի դասախոսը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 4-ին Ռոզա Հակոբյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի համալսարանին` հրամանն անվավեր ճանաչի, նախկին աշխատանքում վերականգնի եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձի:
Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Երեմ Եսոյանը: Ի դեպ, նկատենք, որ այս օրերին մի շարք բուհերում դասախոսների աշխատանքից ազատման գործընթաց է սկսվել, եւ վերջիններս, չհաշտվելով այդ մտքի հետ, դատի են տալիս համալսարանի ղեկավար կազմին` պահանջելով իրենց վերականգնել նախկին աշխատանքում: Նմանօրինակ պահանջով նաեւ դատարան են դիմել ԵՊՀ-ի դասախոսները` դատի տալով ռեկտոր Արամ Սիմոնյանին: