Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի Երևան քաղաքի տաղավարում ներկայացված է մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն ՝իր բոլոր տարրերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Դիանա Ասլանյանը: Նրա խոսքով` տաղավարում կան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները:
«Ներկայացված են նաև Taraz & Art Photolab-ի կողմից տրամադրված տարազները: Երևանի տեղեկատվական կենտրոնները զբոսաշրջիկներին, քաղաքի հյուրերին տեղեկացնելու են, թե ուր կարող են գնալ և ինչպես: Հատուկ Երևանի հիմնադրման 2800-ամյակին շրջանակներում պատրաստվել են գրքեր չորս լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Մենք նաև ունենք քաղաքի վերաբերյալ ձեռնարկներ և քարտեզներ»,- ասաց Ասլանյանը:
Տաղավարի կենտրոնում տեղադրվել է Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Երևան քաղաքի դրոշը և Երևանի հիմնադրման 2800-ամյակի դրոշը:
«Մենք նաև տեղադրել են Ֆրանկոֆոնիայի և Երևանի քույր քաղաքների քարտեզները»,- նշեց Ասլանյանը: