Դատավորների միջև վեճը հասավ Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների միջեւ սնանկության դատարանի շուրջ վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Գրել էինք սնանկության գործերով դատարանի շուրջ աղմուկի մասին: Ինչպես հայտնի է, նոր ստեղծվելիք դատարանում դատավոր աշխատելու համար թեկնածուներից ոչ բոլորն էին արժանացել Բարձրագույն դատական խորհրդի դրական գնահատականին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մրցույթից «դուրս մնացած» դատավորներից Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին վերացնել «Սնանկության դատարան»-ի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, անվավեր ճանաչել դրա հետեւանքով «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումը: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին:

Արդյունքում, Մհեր Պետրոսյանը չէր կատարել դատավորների առաջին պահանջը եւ չէր վերացրել Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը եւ դատավորների գործը ընդունել էր վարույթ: Սակայն դատավորները  դիմել էին ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` պահանջելով, որ իրենց առաջին պահանջը իրականացվի, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժել էր նրանց պահանջը, եւ հիմա բանը հասել է այնտեղ, որ դատավորները նույն պահանջով դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան:




Լրահոս