
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին` նախագահ Արմեն Սարգսյանն ինչ դիրքորոշում ունի վերջին իրադարձությունների հետ կապված, նշեց, որ նախագահը վերադառնում է վաղը, և նրանք կհանդիպեն ու կքննարկեն առաջիկա անելիքները:
Վարչապետի խոսքով` Փարիզում գտնվելու ժամանակ որոշակի իրադարձություններ են եղել, որոնք, ըստ էության, նոր իրավիճակ կարող են ստեղծել: Մասնավորապես, վարչապետը խոսեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, որի ընթացքում նա, կարծես, կողմ էր դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակին: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինքն ու Գագիկ Ծառուկյանը կհանդիպեն և կքննարկեն առաջիկա անելիքները: