
Այսօր լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ-ն պատրաստակամությունէ հայտնել գրավոր համաձայնություն տալ վարչապետի թեկնածություն չառաջադրելուն, եթե ընտրությունները մայիսին տեղի ունենան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դա նշանակում է` իրենք շարունակում են չհասկանալ քաղաքական իրավիճակը:
«Նրանք մի կողմից հանդուրժողականության մթնոլորտի մասին են խոսում, բայց շարունակում են այնպես անել, որ հանրությունը շարունակի չհանդուրժել իրենց: Կոչ եմ անում մեր Հանրապետական գործընկերներին, էդ ռեժիմից դուրս գալ: Կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, պետությանը առաջ շարժվել: Կոչ եմ անում դուրս գալ այդ վիճակից»,- նշեց վարչապետը: