ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք դեկտեմբեր ամիս չենք քննարկել. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո անանկնալ եղան իրադարձությունները: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Նրա առաջարկությամբ հոկտեմբերի 1-ին մենք հանդիպեցինք, նաև այդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, մենք ունեինք խմբակցության նիստ և դրան հաջորդեց պետաիրավական հանձնաժողովի նիստը: Եվ օրենքը քննարկվեց այդ հանձնաժողովում, որտեղ եղել է նաև Էդմոն Մարուքյանը: Քննարկումից հետո մենք երեկոյան հանդիպել ենք Փաշինյանին. դրա մասին որևէ քննարկում չի եղել:

Ես չգիտեմ՝ ում շահերից է բխել, բայց ես հավատում եմ, որ նա իրազեկված չի եղել այդ նախագծի մասին: Եվ այդ օրը ստացվեց մեր հանդիպումը, մենք ունեինք տարբեր կարծիքներ, բայց եկանք ընդհանուր հայտարարի, որ պետք է ֆորմատ որոշվի, հանդիպումներ լինեն: Խոսքը մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալու մասին էր», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս