
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը պաշտոնական հայտարարագրում նշել է, որ ունի 2 բնակարան, 2 ավտոտնակ, մեկ հատ էլ`Kia Sorento 3.5 մակնիշի ավտոմեքենա: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11.9 մլն դրամ եւ 200 հազար ռուսական ռուբլի: Իսկ դրամական միջոցները կազմում են 5.8 մլն դրամ եւ 27 հազար դոլար: Որպես եկամուտ` նախարարը հայտարարգրել է երկու վայրից ստացած 3 մլն 650 հազար դրամ, տրված փոխառություններից ստացած մոտ 500 հազար դրամի չափով տոկոսը:
Բացի այս, նորանշանակ նախարարը հայտարարգրել է, որ ունի նաեւ «այլ» եկամուտներ`1 մլն 357 հազար դրամի չափով: Նկատենք, որ նախարար դեռ չի ներկայացրել կնոջ`Զարուհի Բաղրամայանի հայտարարգիրը: