
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին` ինչ կլինի, եթե այդուհանդերձ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի, պատասախանեց. «Այդ սցենարը նույնիսկ չեմ ցանկանում քննարկել»:
Լրագրողի դիտարկմանը` աղբաններով են սպառնում, վարչապետը նշեց. «Եթե աղբամանների մասին է խոսքը, մենք սովորաբար խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը, կարծում եմ, ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքի» աղբանոցը: «Սանիթեքի» աղբանոցից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»: