Իշխանությունների թեկնածուն հայտնի է. ով կզբաղեցնի Լոռու մարզպետի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ մի շարք մարզպետների. թափուր են Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետների պաշտոնները:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն` իշխանությունը սպասում է, որ ՀՀ վարչապետը վերադառնա Ֆրանսիայից, որից հետո նոր որոշում կկայացվի, թե ով կնշանակվի թափուր մնացած մարզպետների եւ նախարարների պաշտոնում: Սակայն ArmLur.am-ը հավաստի տեղեկություններ ունի, որ Լռու մարզպետի պաշտոնում իշխանություններն ունեն հստակ թեկնածու:

Չնայած այն հանգամանքին, որ Լոռիում մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայիվ մեր տեղեկություններով մարզպետ կնշանակվի փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը:




Լրահոս