Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի այգում սպորտային համազգեստով մի տղամարդ դանակով հարվածել է մի աղջկա և դանակը ձեռքին պտտվում է այգու տարածքում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված այգում 1982 թ. ծնված Արարատ Ղ.-ն իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է 31-ամյա մի քաղաքացուհու, որը նույն օրը, ժամը 14.55-ին, «ձախ բազկի և որովայնի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ քաղաքացուհին ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Արարատ Ղ.-ն ներկայացվել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է ԴԲՓ:
Արարատ Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: