ՀՀԿ-ական պատգամավորը կողմ է Ազգային ժողովի լուծարմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը համացանցի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գևորգ Կոստանյանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է. «Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան»:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, դեռևս չհաստատված լուրերի համաձայն, հայտարարել է, որ այլևս ԱԺ չի ներկայանա և կլքի խմբակցությունը:




Լրահոս