
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:
ArmLur.am-ը պարզեց, որ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանն ունի 2 բնակարան, մեկ հատ Mercedes-Benz 200 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցը կազմում է 30 մլն դրամ: Իսկ որպես հայտարարգիր նախարարը ներկայացրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմում է 1.6 մլն դրամ: Ի դեպ Հակոբ Արշակյանն իր տիկնոջ` Իզաբելլա Թադեւոսյանի հայտարարագիրը չի ներկայացրել: