Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան-Մեծի պողոտա Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից՝ Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:
Ամբողջությամբ՝ երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքիյան փողոցները, Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոցները՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ: