
Ինչպես հայտնի է` 18:30-ին կառավարությունում պետք է սկսվի հանդիպում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Չնայած դեռ Գագիկ Ծառուկյանը չի եկել, սակայն ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ կառավարության ներս մտան նաև դաշնակցության ներկայացուցիչները:
Մասնավորապես, այնտեղ են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Սակայն նրանք չեն մասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: