Ովքեր առաջիկայում կհայտարարեն ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀԿ խմբակցությունը նոր լքողներ կլինեն, ովքեր կպաշտպանեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Հետաքրքիր է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն օրեր առաջ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և դրանից հետո հայտարարեց իր որոշումների մասին:

Եվ ահա Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումների շարքը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ:

«ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։ Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»:

«ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»։




Լրահոս