
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը սոցցանցի իր էջում գրել է հավաքական վերադարձի մասին.
«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթանակ ուղին»,- գրել է Մովսիսյանը: