Հայտնի են արտահերթ ընտրությունների պահանջին կողմ արտահայտված այլ պատգամավորների անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ պատգամավորներ Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը արտահայտվել էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն կողմ: Երեկ գրել էինք, որ նրանց կոչին նաև հատևելու են Ալիկ Սարգսյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովն ու Տաճատ Վարդապետյանը:

Այսօր այս ցանկին են միացել այլ պատգամավորներ ևս, ովքեր հայտարարության և փաստաթղթի տեսքով պաշտպանում են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու դիրքորոշումը:

Նրանցից են նաև` Հարություն Կարապողոսյանը, Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Նահապետ Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը և Իշխան Զաքարյանը: Իսկ մինչ այդ ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել պատգամավորներ նաև թավշյա հեղափոխությունից հետո և նրանք ևս այս ցանկում են` Արման Սահակյան, Շիրակ Թորոսյան, Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան, Հակոբ Բեգլարյան, Արթուր Գևորգյան:

Հայտարարության մեջ պատգամավորները հայտնում են.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

 




Լրահոս