Հայաստանի կառավարությունը մտադիր է Ազգային Ժողովին ամրացված մոտ 2.5 մլն դրամ արժեքով եւ 294 քմ ուղեգորգը հետ վերցնել եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին: Նշենք, որ կառավարության այս տարվա մարտի 29-ի N323-Ն որոշմամբ իրականացված գնման գործընթացի արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմը ձեռք է բերել 600 քմ ուղեգորգ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն առաջին անգամ օգտագործվել է ՀՀ նորընտիր նախագահի`Արմեն Սարգսյանի ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Բայց արարողությունից հետո 306 քմ ուղեգորգը տեղափոխվել է Ազգային ժողով, իսկ 294 քմ-ն մնացել է մարզահամերգային համալիրի տարածքում:
Արդյունքում, մյուս 294 քմ ուղեգորգը, որը հնարավոր չի եղել անվնաս ապամոնտաժել եւ տեղափոխել, կառավարությունը կորոշի անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ին:
Ս.Հ.