Իրավիճա՞կ է փոխվել. սև ու սպիտակ ուժերի մասին արված հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսեց սեւ ու սպիտակ ուժերի մասին, որոնք ցանկանում են հակահեղափոխություն իրականացնել: Եվ այդ օրերին այդ հայտարարություններին ակտիվ պատասխանում էին նաեւ «Լույս» խմբակցության անդամները, ովքեր ՔՊ-ի հետ նույն խորհրդարանական խմբակցությունում են: Սակայն հոկտեմբերի 2-ի քվեարկությունից հետո վարչապետը հայտարարեց, թե հակահեղափոխական ուժերը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են: Ընդ որում, երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին մասնակցում էին Լենա Նազարյանն ու Հայկ Կոնջորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանից պարզել, թե ինչ իրավիճակ է փոխվել: «Տեսե՛ք, խմբակցությունը աշխատում է այնպես, ինչպես նախկինում աշխատում է, եւ միասնական: Խմբակցության մասով որեւէ խնդիր չկա, մենք նշել էինք, որ շարունակելու ենք միանշանակ կերպով պաշտպանել վարչապետի առաջարած օրակարգը եւ գնալ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների»,- նշեց նա:




Լրահոս