![](https://armlur.am/wp-content/uploads/2018/10/gerard_pique_valencia_cf_vs_fc_barcelona_la_c9jpmr9akg1x.jpg)
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Լա լիգայի հերթական տուրում «Վալենսիայի» հետ անցկացրած ոչ-ոքիից հետո (1:1) մեկնաբանել է 2-րդ րոպեին բաց թողած գոլը.
«Այո, ես շատ լուրջ սխալ եմ թույլ տվել, բայց ես լավ եմ: Շատերը, ընդ որում ոչ միայն Մադրիդում, այլև` Բարսելոնայում, ինձ ատում են և սպասում են իմ սայթաքմանը:
Ամեն անգամ երբ մենք գոլ ենք բաց թողնում, մոդայիկ է դառնում ինձ մեղադրելը:
Բայց ես նրանց հասկանում եմ, սա խաղի մի մասն է: Թող օգտվեն հնարավորությունից և մի փոքր ուրախանան»,-Պիկեի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն