Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և խնդիրը միայն ժամկետների մեջ: Նրա խոսքով, Ընտրական օրենսգիրքը գլոբալ փոփոխությունների է ենթարկվել և դրանից հետո գոնե վեց ամիս պետք է ընտրություններ չանցկացվեն:
Պատգամավորը նաև բարձրաձայնեց ճնշումների մասին, որոնց պատճառով էլ ՀՀԿ խմբակցության անդամներից մի քանիսը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: