ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով միացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշմանը, նշեց, թե դեռ պարզ չէ՝ ինչ ձեւաչափով եւ ինչպես է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն դա լինելու է ՔՊ-իի հետ համագործակցությամբ:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ստորագրահավաքին միացած պատգամավորների հանդեպ ճնշումներ են եղել, Թորոսյանը նշեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ: Եթե անգամ որևէ մեկի մտքով անցնի, իմ հանդեպ ճնշում գործադրի, ապա պատկերացրեք»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: