Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել նաև հին Ընտրական օրենսգրքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Ընտրական օրենսգիրքը հոկտեմբերի 5-ից հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջիկայում նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ մինչ խորհրդարանում քննարկումների մեկնարկը, փաթեթն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

Ընդ որում, իշխանության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել են, որպեսզի որքան հնարավոր է արագ ուղարկեն իրենց փորձագիտական կարծիքը` նախագիծն ամբողջացնելու եւ ԸՕ-ն մինչեւ այս ամիս ընդունելու նպատակով: Մասնավորապես, նախատեսվում է այն ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում եւ փորձագիտական պատասախանն էլ պետք է մինչ այդ լինի: Եվ, եթե ընդունվի, ապա դեկտեմբերի կայանալիք ընտրությունները կլինեն նոր օրենսգրքով, եթե ոչ, ապա` ոչ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս