
«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ հայտնել է. «Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»:
Նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ: Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։
2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամաս գրոհելուն և պաշարելուն։
Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։