«Ի՞նչ զարմանալի բան կա, որ անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող վիճակով». ինչու է պետդումայի պատգամավորը շտապել Հայաստան գալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում` կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել»,- ասել է Զատուլինը: Նա նշել է, թե իրենց հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ավելին` իրենք որոշակի անհանգստություն ունեն: «Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով»,- ասել է նա:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս