Ինչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարգրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նա այդ հայտարարագիրը ներկայացրել է այն ժամանակ, երբ դեռ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն էր:

Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև երկու բնակարան: Հակոբ Արշակյանի դրամական միջոցները փոխնախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև փոխնախարարի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 600 000 ՀՀ դրամ: Եկամուտները գոյացել են աշխատավարձերից:

Նշենք, որ Հակոբ Արշակյանը 2015 թ.– ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2008 –2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.–ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2018 թ. եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիրը, գործադիր տնօրենը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս