«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իշխանությունները Վայոց ձորի մարզպետի պաշտոնում արդեն ունեն թեկնածու: Խոսքը ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանի մասին է: Վերջինս, ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում էր` զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը:
Թեեւ նա վերցրել է Երեւանի ավագանու մանդատը, բայց կարծես թե գործուղվելու է մարզ: Մինչ այդ նկատենք` ՀՀ կառավարությունում դեռ չեն կողմնորոշվում` ո՞ւմ նշանակեն Սյունիքի եւ Արմավիրի մարզպետ: Փոխարենը գրել էինք, որ Լոռու մարզպետ կնշանակվի փոխմարզպետ ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀ բնապահպանության փոխնախարար ՔՊ-ական Գնել Սանոսյանը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: