
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Տնտեսական ֆորումի մասնակիցների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տնտեսական ֆորումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: