Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով` մինչև նոր պաշտոն ստանալը բնապահպանության նախարարի տեղակալ աշխատելը և Սևանի բնապահպանական խնդիրներին մանրամասն տեղյակ լինելը ավելի կօգնի մարզպետի կարգավիճակով նաև օգնել այդ խնդիրների լուծմանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում Սանոսյանը նկատեց, որ Գեղարքունիքի մարզը, ամենամեծ մարզը լինելով, ունի նաև ամենաշատ խնդիրները, նաև շրջանից շրջան տարբերություններն են շատ մեծ։
Գնել Սանոսյանը հավաստիացրեց՝ կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն, փոխմարզպետներն էլ հավանաբար կփոխվեն, սակայն մարզպետի կողմից գյուղապետերի վրա ճնշում չի լինելու։
Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ 2 ամսում չի հասցնի իրականացնել սկսված աշխատանքը, պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ 2 ամսով եմ նշանակվել»։