
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը դիմում է ներկայացրել հոկտեմբերի 8-ից իրեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարդանյանը դիմում է ներկայացրել հոկտեմբերի 10-ից իրեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն