ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը հիշեցնում է Մարկեսի գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը հիշեցնում է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գործի մի դրվագ. «Նրա սենյակում միշտ մարտ ամիսն էր եւ օրը երկուշաբթի»: Հիմա նույն վիճակն է էթիկայի հանձնաժողովում, որտեղ միշտ 2016 թվականն է, եւ օրը` անհայտ:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր «շրջապտույտ» է կատարել այս հանձնաժողովի կայքում եւ պարզել, որ նախարարությունների բաժնում դեռեւս կա ՀՀ միջազգային ինտեգրման եւ տնտեսական բարեփոխումների նախարարությունը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ միացված է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի` էթիկայի հանձնաժողով կատարած զանգից հետո նախարարությունները առանձնացվեցին: Էլ չենք խոսում այն մասին, որ կայքում քաղաքաշինության կոմիտեն էլ ներկայացված է որպես նախարարություն: Ու նման բարձիթողի վիճակ է մի կառույցում, որը հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի գլխավորությամբ ՀՀ պետական բյուջեից ահռելի գումարներ է ստանում` 1 մլն դրամից ավելի աշխատավարձ, բայց եւ մատնված է խրոնիկ անգործության:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս