
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 15-18-ը Երեւանում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այդ օրվան ընդառաջ իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել, որպեսզի միջադեպեր չգրանցվեն:
Ինչպես հայտնի է, 2017 թվականին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ, ինչը շատ կոշտ արձագանք ստացավ հանրության կողմից: Բայց աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, ուստի տեղական իշխանությունները ստիպված էին այդ պաստառներն ապամոնտաժել:
Արդյունքում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ` պահանջելով պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից: