Beeline-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SummerBusinessSchool-ի երկու տարվա սաներնայցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը։

Նախագծի 2017 և 2018 թթ․ դասընթացների մասնակիցներըշրջեցին ընկերության OpenSpaceգրասենյակներով, ծանոթացան PR, մարքեթինքի և այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաև հանդիպեցին Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրեց ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները և կիսվեց կարևոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։

«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքիկարևորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը և լավ ընտրություն կատարել ապագայի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ SummerBusinessSchool-ը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ SummerBusinessSchool-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներքաղաքից դուրս՝ ճամբարի ձևաչափով, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։




Լրահոս