Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավերժ բացական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակել է հանձնաժողովի նիստից սեպտեմբեր ամսվա բացակաների ցանկը: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո տասնօրյա ժամկետում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ԱԺ նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, ինչի հիման վրա էլ աշխատավարձերից պահումներ են արվում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստին հարգելի բացական եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով գործուման է եղել: Իսկ անհարգելի են բացակայել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ի դեպ, վերջինս հաճախ է հանձնաժողովի նիստերից բացակայում:




Լրահոս