Մարզահամերգային համալիրին տարեկան տրամադրվում է 163 մլն դրամ. ինչ են անում այդ գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պայմանագիր է կնքել «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերության հետ պետության կարիքների համար օդափոխության համակարգի վերանորոգման աշխատանքներ անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս նպատակով ընկերությանը վճարվել է 49 մլն 250 հազար դրամ:

Նկատենք, որ մոտ 50 մլն դրամ ծախսվել է խողովակի, ջրի բակերի ջերմամեկուսացման, էլ. կառավարման վահանակի մոնտաժման, տեղադրման եւ գործարկման, ջրի պոմպի տեղադրման ու գործարկման համար: Ու այս ամենն արվում է Մարզահամերգային համալիրի համար: Ավելին, պարզվում է` սա պետության կողմից առաջին ֆինանսական հատկացումը չէ` տրված մարզահամերգային համալիրին: Վերջինիս տարեկան տրամադրվում է 163 մլն դրամ, որը օգտագործվում է աշխատողներին վարձատրելու եւ էլեկտրաէներգիայի ծախսերը փակելու համար:

Բացի այս, 2016 թվականին համալիրի բնականոն գործունեությունը պահպանելու նպատակով պետբյուջեից տրվել է 9 մլն դրամ: Նաեւ ստեղծման օրվանից ի վեր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանորգել է «ԲԱՄՕ» ընկերությունը` 42 մլն դոլարի ներդրում կատարելով: Բայց ինչպես նկատում եք, ոչինչ չի փոխվել:




Լրահոս