ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է ցուցարարների միջից կրակողը. նոր հանգամանքներ մարտի 1-ի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի վերաբացված նախաքննությանը զուգահեռ ուշագրավ բացահայտումներ են լինում նաեւ համացանցում: Մինչեւ երեկ հայ հանրության զգալի մասն ու շահագրգիռ կողմերը քննարկում էին հարցը, թե ինչպեսՌոբերտ Քոչարյանը հրապարակավ ստեց՝ ասելով, թե ցուցարարներից մեկը մեքենայի հետեւից կրակում է ոստիկանների ուղղությամբ եւ թաքնվում: Հիմա պարզվում է՝ ցուցարարների շարքից կրակոցներ իսկապես եղել են:

«Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ ուսումնասիրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի2008 թվականի մարտի 1-իօրը հրավիրված հայտնի մամուլի ասուլիսի ամբողջական տեսագրությունը եւ արձանագրեց, որ. «Կիրառվում է զենք անզեն ոստիկանների դեմ: Այդ կրակոցները արվում է իրավիճակում, երբ կրակողի հետեւում ցուցարարներ են, որոնք զենք չենկրում: Կրակողը մեքենայի հետեւից դուրս է գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում մեքենայի հետեւեւմ: Իր վրա կրակել կնշանակեր զոհեր նաեւ այլ մարդկանց կազմում: Սա կոնկրետ դեպք է, որը ուղղակի շատ տհաճ տպավորություն թողեց: Տպավորություն է, որ հրահրում են կրակ լրացուցիչ զոհեր ունենալու համար»:

Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարություններին ի պատասխան`Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հայտարարել է, որ տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, եւ այնտեղ իրենքչենքտեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը պնդել էր.«Տեսանյութերի մասին, որխոսում են, այդ ամբողջը մեզ հասանելի է եղել Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում:Մեր նամակագրության արդյունքում Ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննություն իրականացնող մարմնի` տվյալ նյութերին ծանոթանալու, մենք ստացել ենքնյութեր, մանրակրկիտ նայել ենք դրանք, եւ այնտեղ մենքչենքտեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` կրակող ցուցարարներին վերաբերող նյութ: Մենք էլ շատ կուզենայինք տեսնել, հատկապես Փաստահավաք խմբի` իշխանությունը ներկայացնող փորձագետները», – ասել էր նա`նշելով` եթե այդպիսի նյութեր լինեին, խումբըքննությունըկսկսերհենց այդ նյութերից:

Նկատենք, որ այս թեզը 10 տարի շարունակ քննարկվել է ամենատարբեր ատյաններում, անգամ խորհրդարանում: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ապացուցող որեւէ փաստ այդպես էլ չի հրապարակվել: Ու ակնհայտ էր, որՌոբերտ Քոչարյանը իր, այնուհետեւ նաեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար ամեն ինչ արեց,իսկ մարտի 1-ի գործով պատասխանատվություն կրեցին բացառապես խաղաղ ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչները հանիրավի մեղադրանքներով:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության» համար ՀՀ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի անդամ ԳուրգենԱրսենյանը եւսմշտապես հայտարարել է, թե ով է եղել այն անձը, որ ՀՀ նախագահին սխալ տեղեկություն է տվել, թե ցուցարարները կրակում են ոստիկանների վրա:
Եւ հիմա, երբ արդեն մեղադրյալի աթոռին է հայտնվել Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ի թեմայով ուշագրավ բացահայտումներ են տեղիունենում նախաքննությանը զուգահեռ: Մարտի 1-ի իրադարձություններից 10 տարի անց համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպեսցուցարարների միջից քաղաքացիական հագուստով մեկն իսկապես կրակում: Միայն թե ոչոստիկանների ուղղությամբ, այլ մի փոքրվերեւ: Ո՞վ է նա` ցուցարար, քաղաքացիական հագուստով իրավապա՞հ, որեւէ օլիգարխի թիկնապա՞հ` հայտնի չէ: Նրա անձը պարզված չէ: Եւ ՀՔԾ-ի առաջնային գործերից մեկն էլ պետք է լինի դրա բացահայտումը:

Այս իրողությունը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթը կրկին կապվեց Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով արդյոք տեսել է նոր երեւան եկած կադրերը: Ի պատասխան` Քոչարյանն անդրդվելի մնաց. «Եվ դուք կարողանո՞ւմ եք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է կրակվում, եւ դա ցուցարա՞ր է, թե՞ոչ»:
Մեր այն դիտարկմանը,որ տեսանյութում երեւում է, թե որկողմում են ցուցարարները, որկողմում ոդտիկանները, Անդրանիկ Քոչարյանն ասաց.«Չկա այդպիսի փաստ արձանագրված, փաստահավաք խումբըչիունեցել, եւ նախաքննական մարմինն էլ չիունեցել,հակառակ դեպքում դա իշխանությունների համար կարող էր լինել այնպիսի մի փաստ, որ պատկերացնում էիք, թեինչպիսի աղմուկ իրենք կբարձրացնեին, չկա այդպիսի բան»:

Անդրադառնալով նոր հայտնված տեսանյութին` Փաստահավաք խմբի ղեկավարն ասաց.«Նոր տեսանյութ ես չեմտեսել, եթե կա, ուղարկեք փորձաքննության, որովհետեւ այն,ինչ կարող են լինել ֆեյսբուքերում, դրանք կարող են լինել սարքովի, չգիտեմ, եւ այլն եւ այլն: Ամեն ինչարել է Փաստահավաք խումբը, նույնիսկֆոտոները, որոնք անհերքելի ապացույցներ են,մենք այն ուղարկել ենք փորձաքննության եւ նորներառել ենքմեր զեկույցների մեջ: Այնպեսոր այդ նյութերը, որ լիարժեք հասկանաք, թե ինչ է, արդյոք դրան միջամտություն չկա՞, ուղարկեք փորձաքննության, եթե ձերձեռքի տակ կա,կամ դա նախաքննական մարմինը պետք է անի, որից կարող եք օգտվել դուք»:

Զրուցեցինք նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ. «Ես նորից կարող եմ կրկնել իմ հարցը, որի պատասխանը չունեմ, քանի որչգիտեմ, թե ով է իրեն այդ տեղեկությունըտվել: Դրա մասին կարող է բարձրաձայնել միայն նախագահը, որը կարող է ասել, որ իմ կողմից հնչած հայտարարության համար հիմք է հանդիսացել այս այսայս տեղեկատվությունը` այս այս աղբյուներից ստացված: Մենքլսել ենք չէ՞ իր այդ հայտարարությունը, որ ցուցարարները ավտոբուսի հետեւից դուրս են գալիս եւ կրակում են, բայց չեղավ պարզաբանում, թե որտեղից էր այդ ինֆոմացիան, ինչ աղբյուրներ են իրեն տրամադրել: Նաեւ նշեմ, որ այդ աղբյուրների պրոֆեսիոնալիզմի եւ օբյեկտիվության հետ կապված արդեն լուրջ վերապահումներ ունեի: Այն աղբյուների, որոնք տարբեր տեղեկություններ էին տալիս այն մասին, որ առավոտյան իրադարձությունների ժամանակ ցուցարաների մոտ կար զենքի կուտակում, չգիտեմինչ, չգիտեմինչ: Այդ ժամանակ ես հարց տվեցի քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին, որը եկել էր Ազգային ժողովի հանձնաժողովի հարցերին պատասխանելու: Հարցը հետեւայլն էր. եթե գիտեիք այնտեղ զենք կար, պատրաստվում են գործողության, ինչո՞ւ այդ մարդկանց գնացիք ցրելու առանց զենքի, մահակներով: Դուք գիտեքձեր դիմաց զենքով մարդիկ կան, ո՞վ է ուղարկում ոստիկանին նրանց վնասազերծելու մահակներով, ո՞վ է նմանբան անում, այդ հարցը տվեցի եւ այդ հարցի պատասխանը չստացա»:

Իսկ ինչ վերաբերում է համացանցում տարածված նոր տեսանյութին, ապա Արսենյանը ծանոթ չէր, սակայն նշեց մեկ հանգամանք.«Եթե անգամ նմանատիպ հանգամանք էլ եղել է, իմ խորին համոզմամբ, դա եղել է իշխանությունների կողմից կազմակերպված, իմ խորին համոզմունքն է, որ ցանկացած ագրեսիվ իրադարձության մասնակիցեղել է իշխանության կողմից: Այսինքն` մարտի 1-ի պատասխանատուն բոլոր առումներով իշխանությունն է»: Նկատենք, որ իշխանություն ասելով` Գուրգեն Արսենյանը նկատի ունի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս