
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին Ազգային ժողովում էր: Նա այնտեղ է գնացել ՀՀԿ խմբակցության երեկվա հայտարարությունից հետո: Նա հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։
Քննարկման օրակարգում կրկին եղել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Հիշեցնենք, որ երեկվա այդ հայտարարությամբ ՀՀԿ խմբակցությունը հավասռիացրել էր, թե վարչապետի թեկնածու չեն առաջադրի, սակայն կողմ չեն դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու մտադրությանը։