
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:
Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: