
Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել են խորհրդարանական խմբակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ներքաղաքական այլ հարցերի մասին զրուցել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ:
«Այն, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, դա միանշանակ: Այստեղ ամբողջ խնդիրը այն է, թե երբ պետք է լինի: Ամեն մի քաղաքական ուժ, որը գտնվում է խաղի մեջ, ունի իր մոտեցումները: Ճիշտ կլինի` ընդհանրացնեն ամբողջը եւ կոնսենսուսով հասնեն լուծման: Կարծում եմ` մի երկու ամիս էս կողմ, մի երկու ամիս այն կողմը` որեւէ հարց չի լուծի: Ըստ իս` դեկտեմբերը լավագույն ամիսը չէ ընտրություններ անցկացնելու համար»,- նշեց նա:
Ամբողջական հարցազրույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։