Ինչու են հարկային եկամուտները նվազել, եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի և ստվերի դեմ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին` միաժամանակ քայլեր ձեռնարկելով ստվերը կրճատելու ուղղությամբ: Միայն թե չնայած այդ հանգամանքին` ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են:

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ: Հարց է առաջանում` եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի եւ ստվերի դեմ, ապա որն է այս պատկերի պատճառը: Տեսակետ է շրջանառվում, որ «կաշառքը» դարձել է հաշվապահական վճար եւ օրինականացվել: Իսկ հաշվապահական ընկերություններն էլ պատկանում են ՊԵԿ նախկին ու ներկա պաշտոնյաներին` ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյան, Արմեն Սաֆարյան եւ այլք:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս