Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը նախկին պատգամավորների աղմկահարույց միջադեպի հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են անմիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Երբ խոսվում է, որ Կարապետյանի եւ Ղարագյոզյանի միջեւ գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն է:

Նա թերեւս հատուցել է այդ միջոցների վատ կառավարման համար, ապա եւ կյանքով հատուցել դրա դիմաց:

Աղվան Հովսեփյանը սպանություն, ապա ինքնասպանություն սցենարի լավ բեմադրիչ է, ինչը փայլուն կերպով դրսեւորվեց 1998 թ. նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանի դեպքում:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արամ Կարապետյանը նախ սպանել էր գլխավոր դատախազին, ապա ինքնասպանություն գործել: Ըստ դատախազության գրանցամատյանների՝ միակ մարդը, ով մուտք էր գործել գլխավոր դատխազի մոտ ու դուրս չէր եկել՝ Աղվան Հովսեփյանն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս