«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած եւ Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղեւոնդյանին տեղափոխել են Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ղեւոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են: Նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, հայտնել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միանգամայն այլ անձ է եղել, եւ իրավապահներին տվել է այն անձի անունը, որը կազմակերպել է հարձակումը Արման Մկրտումյանի տան վրա:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: