
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ունենա բանակցություններում: Այս մասին Երևանում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե Ղարաբաղի համար շատ կարևոր է նաև անվտանգության հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն էին հաստատել 26 պետության ղեկավարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: