Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար է նշանակվել Գաբրիել Ղազարյանը: Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը դեռեւս 2014 թվականին նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ աշխատել է մինչեւ 2016 թվականը: Ապա 2016 թվականին նշանակվել է նախարարի տեղակալ: Եթե Գաբրիել Ղազարյանը այս տեմպերով շարունակի, ապա վերանշանակումների մասով կմոտենա ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի սահմանած ռեկորդին:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ղազարյանի հայտարարագիրը: Նախարարի ունեցվածքը համեստ է. ունի ավելի քան 25 մլն դրամի չափով փոխառություն: Իսկ դրամական միջոցները կազմում են 8.1 մլն դրամ եւ 23 հազար 900 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրած սեփական աշխատավարձը ամսական կազմել է մոտ 470 հազար դրամ: